Foto

Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ տարանցիկ նավարկության համար

Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ տարանցիկ նավարկության համար,  հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը ավելի վաղ հերքել էր Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունները:

Ավելի վաղ Իրանի ռազմական հրամանատարության շտաբը հայտարարել էր ծովային այդ ուղու երթևեկության դադարեցման մասին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել երկու նավի, որոնք փորձում էին անցնել նեղուցով՝ Իրանի կողմից նեղուցի փակման մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց։

Իրանական բանակի շտաբում պարզաբանել էին, որ նեղուցը փակվել է ի պատասխան Իրանի տարածքի նկատմամբ ԱՄՆ-ի նոր հարվածների։