Foto

Բախվել են մարդատար «Գազել»-ն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են Հրազդան - Երևան երթուղին սպասարկող թիվ 270 մարդատար  «Գազել»-ն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։