Foto

Այս համատարած ընկճվածության փուլում պետք է մեր երիտասարդությանը ոգևորել․ Դեմոյանը՝ Հայկական խորդրդանիշերի և նոր հիմնվող թանգարանի մասին

Ցեղասպանության թանգարան-իստիտուտի նախկին տնօրեն,  պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը Գյումրիում արդեն երկրորդ թանգարանն է հիմնում։ Առաջինը՝ «Մեր մանկության տանգո» ֆիլմից հայտնի «Վարդուշի տան» տարածքում է և կոչվում է Հայուհու թանգարան։ Մեկ տարի անց հայ պատմաբանն արդեն հիմնում է երկրորդը՝ Հայկական խորհրդանիշերի թանգարանը։ Հենց այս մասին Vesti.am-ը զրուցել է Հայկ Դեմոյանի հետ։

-Պարոն Դեմոյան, որո՞նք են թանգարանների հիմնադրման շարժառիթները և նպատակները։

- Սա անձնական նախաձեռնություն է։ Երկար տարիներ զբաղվում էի հավաքչությամբ, երբ մեկ պատահական ձեռք բերված առարկա կարող էր դառնալ մեկնակետ՝ ավելի մեծ համանման կոլեկցիաներ հավանքելու։ Փարիզի հնավաճառից ձեռք բերված մեկ առարկան՝ հայուհու պատկերով, իսկ հետո հայտնվող 2-րդը, 3-րդն արդեն գաղափար էր ծնում, որ սա մի շարք է։ Հավաքածուն չէր մնում ալբոմների մեջ, այն պետք է վերածվեր գրքի։ Դա ևս նպատակ էր։ Այդպես ծնվեց նաև հայկական խորհրդանիշի հավաքագրումը։ Ես երկար ժամանակ հավաքում էի հայկական զինանշանների, դրոշների դրվագմամբ տարբեր կրիչներ՝ դա կարող էր լինել գրքի, ապակու, փայտի, մետաղի, արծաթի վրա և այլն, և այլն։

- Ինչո՞ւ թանգարանները հիմնել ոչ թե մայրաքաղաքում՝ այլ Գյումրիում։

-Թանգարանների հիմնման նպատակներից մեկը հավաքածուները հանրայնացնելն է։ Մյուսն՝ ամեն ինչ անել Գյումրիում, որովհետև այստեղ շատ հեշտ է գտնել պատմական միջավայրը։  Օրինակ՝ ինչո՞ւ «Մեր մանկության տանգոյի» շենքում «Հայուհու» թանգարանը։ Կարծես թե գաղափարական կապ չկա, բայց կապը պետք է գտնել այն հետաքրքիր դրվագի մեջ, որ այնտեղ նկարահանվել էր՝ Սիրանուշի և Վարդանուշի դրամատիկ պայքարը Ռուբենի համար։ Իհարկե ասյտեղ կա հումորի էլեմենտ՝ Գյումրիում առանց հումոր հնարավոր չէ, բայց նաև կա ակադմիական, թանգարանագիտական մոտեցումը։

Ազգային խորհրդանիշերի թանգարանը Կումայրի արգելոցի տարածքում է։ Որոշոցինք թանգարանը պատրաստել կիսանկուղային շենքում, որը կառուցվել է 1887 թվականին: Սա երկու մասից բաղկացած թանգարանային հավաքածու է։ Նկուղային մասը հիշեցնում է մեր միջնադարյան պալատական կառույցներն իր թռիչքաձև կամարներով։ Ես տարբեր կրիչների վրա ունեի մեկ այլ հավաքացու, որտեղ դաջված էին հայկական զինանաշանը, հայկական դրոշները։ Հատկապես Մայր Հայաստանի հավաքածուն համալրվեց 2018 թվականին՝ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում, որտեղ տարիներ շարունակ նման իրերը պահվել են, որպես Հայաստանի նկատմամբ կարոտ։ Հնավաճառներից հնարավոր եղավ գնել տարբեր նմուշներ ևս, բայցի այդ 2012 թվականին լույս էր տեսել իմ «Հայկական խորդրդանիշեր» գիրքը։ Այս երկուսը միասին դարձան թանգարան։

-         - Նույն տրամաբանությամբ և մտահաղացմաբ այլ գրքեր էլ ունեք։ Դրանք ևս թանգարան կդառնա՞ն։

-         Ունեմ դրական պատասխան։ Ես նաև ուսումնասիրում եմ հայկական սպորտի և մարմնամարզության ակումբները և գրքի տեսքով հրապարակել եմ դրանք։ Տրամաբանական է, որ էլի Գյումրիում պետք է հիմնվի հայկական սպորտի թանգարան։ Նշեմ, որ հավաքածուն, որն իմ փարիզահայ լավ բարեկամ Պատրիս Ջոլոլյանը նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարան- իստիտուտին, պահվում է այնտեղ և դա շրջանառվել է նաև իմ գրքի մեջ։ Անցյալ տարի էլ ձեռք է բերվել մի ահռելի ֆոտոարխիվ՝ արդեն Խորհրդային Հայաստանի վաղ սպորտային կյանքին նվիրված։ Այս երկուսի համակցությունն արդեն հիմք է, որպիսի ես մի նոր բացառիկ թանգարան հիմնեմ։

-         -Թանգարաններ ստեղծելով ի՞նչ ակնկալիքներ ունեք։

-         Կարծում եմ, որ այս համատարած ընկճվածության փուլում պետք է մեր երիտասարդությանը ոգևորել։ Ես իմ գործն եմ  անում։ Իսկ թանգարաններ ստեղծելն այնքան էլ հեշտ չէ, դա մեծ բեռ է, հատկապես ֆինասական։ Ես մեծահարուստ կամ բիզնեսմեն չեմ, ոչ էլ հույրանոցներ եմ կառուցում, որ մեծ եկամուտներ բերի։ Ահռելի դժվար է վերցնել ավերված շենքը և դրանից թանգարան ստեղծել, բայց դրանք իմ գաղափարերն են: Ես գնում եմ դրա ետևից, քանի որ չեմ սիրում կիաստ թողած գործեր։ Ինքս հագնում եմ բանվորական արտահագուստ և, մասնակցելով վերանորոգման աշխատանքներին, դրանից հաճույք եմ ստանում։

-         -Անդրադառնալով ֆինանսկան բեռին՝ ԿԳՄՍ նախարարությունից կամ Գյումրիի քաղաքաետարանից աջակցություն ստացե՞լ եք։

-         Դրամաշնորհային ծրագրի համար, երկու անգամ դիմել եմ ԿԳՄՍ նախարարություն, սակայն ստացել եմ մերժում։ Կարծում եմ, որ այստեղ կոռուպցիոն ռիսկ կա, բայց դրա մասին չեմ ուզում խոսել՝ առանց իրենց ավելի լավ ենք հաջողել։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետարանին՝ երբևէ որևէ աջակցության համար չեմ դիմել։

Լ

Լ undefined


undefined undefined Լուսանկարները ՝ Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան էջից։

Հեղինակ: Աննա Ավետիսյան