Foto

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 273 նոր դեպք

Սեպտեմբերի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 254709 դեպք, որոնցից 237263-ն առողջացած, 5181-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1193 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11072 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1664154 թեստավորում: Երեկ կատարվել է 4138 թեստավորում։

Այսպիսով` սեպտեմբերի 22-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 273 նոր դեպք, 20 մարդ մահացել է։