Foto

ՀՀ քաղաքացիները և իշխանությունը պետք է պատրաստ լինեն լայնամաշտաբ պատերազմի. ռազմական փորձագետ

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը սրվել է: Մի քանի օրում ունեցանք զոհ, վիրավորներ, 6 օր շարունակ փնտրվող զինծառայողներ, ժամեր շարունակ չդադարող կրակերհեթեր: Թեմայի շուրջ Vesti.am- ը զրուցել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի հետ:

-         Պարո՛ն Համբարձումյան, ի՞նչ իրավիճակ ունենք սահմանում: Այս լարվածությունն ինչի՞ հետևանք է:

-         2-3 ամիս է նախազգուշացնում էի, որ Ադրբեջանի և Թուրքիայի հանրապետությունները պատրաստվում են պատերազմի՝ համատեղ զորահարվություններ են անցկացնում, զորքը թողնում ցանկալի վայրերում և այլն: Ադրբեջանը Երասխի ուղղությամբ երբեք նման զինատեսակներ չի կիրառել, նույնիսկ այն ժամանակ, երբ 2018 թվականին Երասխի հատվածում առաջխաղացում ունեցավ 11 000 հեկտար: Սահմանի այդ հատվածում հայկական դիրքերը կառուցված են անվադողերով, որոնց մեջ լցված է ավազ:

 Այս անգամ կիրառվում է օրինակ «ագնինոտ» տեասկի զենք, որը գերճշգրտորեն խոցում է թիրախը 300 մետր հեռավորությունից, իսկ պայթունից հետո առաջացնում է մեծ հրդեհ: Երբ տվյալ զինատեսակով կրակում են հայկական դիրքերի ուղղությամբ՝ բռնկման հետևանքով այրվում են այդ հատվածի, բոլոր ռեզինե անվադողերը, իսկ զինծառայողններ ստիպված են լինում լքել դիրքերը: Մեկ այլ զինատեսակի օգնությամբ էլ հակառակորդն առաջացնում է ծուխ և  այդ կերպ քողարկում իր   տեղաշարժերը, ինչպես նաև այդ ծուխը դժվարեցնում զինծառայողների շնչառությունը: Կիրառվում են նաև 44 օրյա պատերազմից հետո Թուրքիայից և Իսրայելից ձեռք բերված  այլ զինատեսակներ, դրանից միայն մեկը հնարավորություն է տալիս 2500 մետր հեռավորությամբ հայտաբերել դիպուկահարներին և լազերների օգնությամբ «կուրացնել»:

-         Հաշվի առնելով Ձեր թվարկածները կարո՞ղ ենք եզրակացնել, որ ռազմական գործողությունները շարունակություն կունենան:

-         Միայն կասեմ, որ ՀՀ քաղաքացիները և իշխանությունը պետք է պատրաստ լինեն լայնամաշտաբ պատերազմի: 44 օրյա պատերազմից առաջ և ներկայիս Երասխում տիրող իրավճակում ընթանում է նույն սցենարը: Սրանով նախ փորձում են ՀՀ իշխանության վրա ճնշում գործադրել: Ալիևն առաջարկում էր ստորագրել խաղաղ համաձայնագիր, որի ստորագրումը  մեզ համար, մեղմ ասած աթույլատրելի էր: Այս լավածությունը դրա հետևանքն է: Վերջին զորավարժությունից հետո հակառակորդի զորքերը մշտական տեղակայման վայրեր չեն վերադարձել, սա ևս ճշման միջոց է, բայց նորահաս պատերազմի վտանգ կա:

-         Ինչո՞ւ հարձակողական գործողությունները սկսեցին Երասխից:

-         Երբ 2018թ-ին Ադրբեջանի հանրապետությունը առաջխաղացում ունեցավ, զբաղեցրեց բարենպաստ դիրքեր, որով իրենք բարձունքից են նայում հայկական դիրքերին:Այդպես վերահսկում են զորքերի շարժը, կարևոր ճանապարհները և այլն: Կա մի ռազմական չգրված օրենք՝ ով վերևում է նա հաղթում է: Ադրբեջանի ռազմաքաաքական ղեկավորության մինիմալ ցանկությունն է բացել այդքան բաղձալի 40 կմ-անոց միջանցքը, իսկ առավելագույնը՝ վերցնել Սյունիքը: Ամենայն հավանականությամբ կվերցնեն միջանցքը և անկլավները:

-         Արդեն ստեղծված այս իրավիճակում ՀՀ ռամզական ղեկավարությունն ի՞նչ պետք է անի:

-         Պետք է կարողանան Ռուսաստանի դաշնության հետ հարաբերությունները վերականգնել: Պետք  է լինեմ անկեղծ, մերվ զիված ուժերը ռազմական բախման պատրաստ չեն: 44 օրյա պատերազմը ցույց տվեց, որ ստով հաղթանակի չես հասնի: Մենք կորցրել ենք մեր սպառազինության 90 տոկոսը, իսկ հակառակորդը ամիսներ շարունակ նոր զինատեսակներ էր ձեռք բերում: Միակ զսպիչ օղակը  կարող է լինել Ռուսաստանը:

Հեղինակ: Աննա Ավետիսյան