Foto

Կասկադ համալիրի անավարտ հատվածն ամբողջական տեսք կստանա

Երևանի Կասկադ համալիրի անավարտ հատվածն ամբողջական տեսք կստանա, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Նոր կառուցվող հատվածում տեղակայված կլինեն հազար տեղանոց նոր համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, պետական արարողակարգային միջոցառումների համար առանձնացված հատված և այլն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Կասկադը խարիզմատիկ տեղ է ու շատերը չեն էլ նկատել, որ անավարտ է։