Տեր Զարեհ Աշուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանի գործող այդ վանքերի և եկեղեցիների նպատակային առաքելությունը վտանգված է։
Հայոց Ցեղասպանության հետևանքով շատ վանքեր ու եկեղեցիներ ոչնչացվեցին և որոշները օտարվեցին, խորհրդային Հայաստանում մի քանի գործող եկեղեցիներ էին մնացել, իսկ մյուսները կա՜մ հիմնահատակ քանդվեցին, կա՜մ օտարվելով պահեստների վերածվեցին:
Արցախում շուրջ 161 վանք ու եկեղեցիներ մնացին թշնամու վերահսկողության ներքո, որոնց մի մասն արդեն ավերվել են, այսօր Հայաստանի Հանրապետությունում մնացած վանքերի ու եկեղեցիների մի մասը դեռ խորհդային ժամանակների իներցիայի ուժով շարունակում են մնալ կառավարության հաշվեկշիռում: