Foto

Բազմիցս ապացուցել եմ, որ ի վնաս հայրենիքի որևէ քայլ չեմ արել և չեմ ստորագրել. Ուրիխանյան (տեսանյութ)

 Ինչպե՞ս ստացվեց, որ աշխարհում ամենուժեղ  անվտանգության համակարգի  մաս կազմող  Հայաստանը, որն ունի հզոր ռազմավարական դաշնակից, որը ՀԱՊԿ անդամ պետություն է հանդուրժում է իր տարածքում  թշնամական զինված ուժերի ներկայությունը, որոնք սպանում գերեվարում են մերոնց։ Այս մասին Մալիշկա համայնքում  քարոզարշավի շրջանակներում այցի ժամանակ ասաց «Մեր տունը Հայաստանն է»  կուսակցության միասնական ցուցակի վարչապետի  թեկնածու  Տիգրան Ուրիխանյանը։

Այս և ժողովրդի  մոտ առաջացած հարցերի պատասխանները Ուրիխանյանը խոստացավ տալ իշխանության գալուց 24 ժամ անց։

Բնակիչների հետ հանդիպմանը Ուրիխանյանը ներկայացրեց  կրթական, տնտեսական, մշակութային  և այլ ոլորտներում առկա բացերն ու դրանք  հնարավորինս վերականգնելու ծրագրերը։

«Մեր կազմում հայրենասեր մարդիկ են, որոնց համար  հայրենասիրությունը  ոչ թե կենացների ժամանակ է արթնանում, այլ առավոտյան զարթնելուց  մինչև քնելն իրականացվող կենսագործունեությամբ։ Մեզ ունենք, թիմ կարողություն, մաքուր կենսագրություն։ Վերջապես ազնիվ բառը ոչ-ոք բառարանից չի վերացրել։ Ես  բազմիցս ապացուցել եմ, որ ի վնաս հայրենիքի որևէ  քայլ չեմ արել և չեմ ստորագրել որևէ օրինագծի օգտին, անգամ այն ժամանակ, երբ  գումար են առաջարկել, փորձել  ճնշել, վարկաբեկել իմ ընտանիքին»,-ասաց նա։

Մանրմասները՝ տեսանյութում։