Foto

Սիրելի՛ ժողովուրդ ջան, մի լռե՛ք մի՛ հանդուրժե՛ք, շարունակենք #բոյկոտել․ ավագանու անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր Երևանի թալանի ու կոռուպցիայի հիմնադիր ՔՊ-ն, որոնք նստած են քաղաքապետարանի շենքում ժամանակավոր՝ հայտարարել են, որ օգոստոսի 1-ից հանվելու են QR կոդերով տոմսերը։
Քաղաքացիներին ստիպելու են օգտվել միայն փաթեթներից ու բանկային քարտերից վճարելով թանկ ուղեվարձ, չբարեփոխված տրանսպորտի համար։
Քաղաքացիներից մուռ հանելու շրջանակում ընդունեցին օրենք, որով պետք է տուգանեն #բոյկոտող քաղաքացիներին։
ՔՊ-ն տապալել է Երևանի կառավարումը ցանկացած ոլորտում, իսկ տրանսպորտի բարեփոխումը վերջնական։
Քանի, որ մեր հայրենակիցները զրկել են իրենց քայլերով ՔՊ-ին ալան-թալանի հնարավարությունից, սրանք «ներվայնացել» ու իրենք իրենց պարգևատրման ֆոնդ են դուրս գրել քաղաքի բյուջեյից 714 մլն դրամ։
Սիրելի՛ ժողովուրդ ջան, մի լռե՛ք մի՛ հանդուրժե՛ք, շարունակենք #բոյկոտել ու չթողնել մեզ բոլորիս դարձնել տուգանքի մատերիալ»։