Ադրբեջանի զինված ուժերը, Sputnik Արմենիայի ուսումնասիրած արբանյակային լուսանկարների համաձայն, 2024–2026 թվականներին ինժեներական աշխատանքներ են իրականացրել Հայաստանի տարածքում՝ նաև Սյունիքի Սև լճի հատվածում։Հոկտեմբերի սկզբին գրել էինք, որ Ադրբեջանը վերջին ամիսներին ընդլայնել և ամրապնդել է դիրքերը Հայաստանի տարածքում՝ Ջերմուկի մերձակայքում։
Sentinel-2 արբանյակի լուսանկարները ցույց են տալիս, որ վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանն ինժեներական աշխատանքներ է իրականացրել նաև Սև լճի հարակից օկուպացված տարածքներում։
2024 թվականի հուլիսի և 2026 թվականի սեպտեմբերի արբանյակային լուսանկարների համեմատությունը ցույց է տալիս, որ այդ ընթացքում կառուցվել են նոր գրունտային ճանապարհներ, լայնացվել են արդեն գոյություն ունեցողները, մաքրվել են տարածքներ, դիրքերի շուրջ իրականացվել են ինժեներական աշխատանքներ, ինչպես նաև հայտնվել են նոր կառույցներ։