«Սամվել Կարապետյանը երբեք քաղաքականությամբ
չի զբաղվել։ Առաջին օրերից նա մասնակցել է Ռուսաստանի հայերի միության գործունեությանը,
ղեկավարել է ՀՍՀ Կալուգայի մարզային մասնաճյուղը, բայց ո՛չ Հայաստանի նախկին նախագահների
օրոք, ո՛չ էլ հիմա նա քաղաքականությամբ չի զբաղվել։
Աբսուրդ է նրա այն հայտարարությունը,
թե «մենք այս հարցը մեր ձևով կլուծենք», քաղաքական հայտարարություն համարել։ Հնարավոր
է՝ «մեր ձևով» բառով նա նկատի ուներ, որ կգա Փաշինյանի մոտ և կասի, որ եկեղեցու նկատմամբ
այսպես վարվելը ճիշտ չէ։ Որ մի ամբողջ ազգի չանարգենք։
Հավատքը, եկեղեցին մեր կյանքի հիմքն
են, մեր պաշտպանությունը։ Դուք չեք կարող Աստծո դեմ գնալ։ Նայեք Ռուսաստանին։ Հենց
Աստծո հանդեպ հավատն է, որ ժողովրդին ուժ է տվել և տալիս է ճշմարտության համար պայքարելու։
Սակայն անընդունելի է վերցնել և օգտագործել
Կարապետյանի կարճ հայտարարությունը նրա մասնավոր բիզնեսի արագացված ազգայնացումն իրականացնելու
համար։
«Իշխանությունների այս վերաբերմունքը
սպանում է ողջ բիզնեսը։ Այս քայլերը (վախեցում, անօրինական ազգայնացում և այլն) հանգեցնում
են նրան, որ բիզնեսը ընդհանրապես ներդրումներ չի կատարի Հայաստանում», -
haypress.am-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա
Աբրահամյանը։