Ադրբեջանցիների այսպես կոչված հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն տարածքային հավակնություններ է ներկայացրել Հայաստանի նկատմամբ։
Նա հերթական անգամ հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ նկատի ունենալով Հայաստանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելին, նա «Իրևանի ղազիության գործունեության վերականգնումը» անվանել է «ժամանակի պահանջ»։
Նա խոստովանել է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ստեղծումն Ալիևի որոշումների արդյունքն է։









