Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևմտյան Ասիային։
Զրույցի ընթացքում երախտագիտություն է հայտնվել Պուտինի և Ռուսաստանի մյուս պաշտոնատար անձանց հստակ դիրքորոշման համար, որոնք աջակցել են Իրանի ժողովրդին։
Կողմերն ընդգծել են երկու երկրների բարձրագույն ղեկավարների մշակած ճանապարհային քարտեզի հիման վրա ռազմավարական համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։









