Foto

Աննա Գրիգորյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Ա. Գրիգորյանի 2021 թվականի հունվարի 20-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2021 թվականի հունվարի 21-ից Աննա Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,- նշված է Արարատ Միրզոյանի կարգադրության մեջ: