«Ռոսատոմ»-ը պատրաստ է իր տեխնոլոգիաներն ու փորձը կիրառել Հայաստանում գտնվող «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի ախտահանման նախագծի իրականացման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսատոմ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Դաշնային բնապահպանական օպերատոր»-ը։
««Ռոսատոմ»-ը տիրապետում է բոլոր տեխնոլոգիաներին և փորձին՝ ամենաբարդ բնապահպանական աղետները վերացնելու համար և պատրաստ է դրանք կիրառել ամենատարբեր շրջանակի խնդիրների համար, այդ թվում՝ «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի անվտանգությունն ապահովելու նախագծի»,- նշել են ընկերությունից:
««Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի խնդիրների լուծմանը «Ռոսատոմ»-ի հնարավոր մասնակցության հարցը քննարկվում է 2022 թվականից:
Նշվում է, որ 2023 թվականին «Ռոսատոմ»-ի ցանցի ընկերություններից մեկը, իր հայ գործընկերների խնդրանքով, սեփական միջոցների հաշվին անցկացրել է տեղանքի հետազոտություն և կուտակված թափոնների գույքագրում: Հետազոտությունից հետո հայկական կողմին ներկայացվել են հետազոտության արդյունքները և հետագա աշխատանքների առաջարկները:









