Foto

Դաղստանցի տիկնիկավարները Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում ներկայացրին Թումանյանի հեքիաթը

Ինչպես առօրյա մանրուքը և չմտածված խոսքերն ու գործողությունները կարող են հանգեցնել լուրջ ու արյունալի բախմանգյուղերի միջև… Դաղստանի պետական ​​տիկնիկային թատրոնի արտիստները Երևանում «ԴոմՄոսկվի» կենտրոնումներկայացրին «Մի կաթիլ մեղր» բեմադրությունը՝հիմնված հայ ականավոր բանաստեղծ Հովհաննես Թումանյանի համանուն փիլիսոփայական հեքիաթի վրա։

Ներկայացման բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բարսեղյանի խոսքով՝ Թումանյանի հեքիաթը Դաղստանի թատրոնի խաղացանկում է հայտնվել «Թումանյանական օրեր» փառատոնի ընթացքում շփումների շնորհիվ, որն ավանդաբար անցկացվում է Դսեղ գյուղում։ «Անցյալ տարի թատրոնի ղեկավարությունը, իմանալով, որ ես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ներկայացումներ եմ բեմադրել մի շարք ռուսական տիկնիկային թատրոններում, հրավիրեց ինձ բեմադրել «Մի կաթիլ մեղր» ներկայացումը։ Ես, իհարկե, ուրախությամբ համաձայնվեցի, և դստերս՝ թատրոնի նկարիչ Սերինե Բարսեղյանի և դաղստանցի արվեստագետների հետ համագործակցությամբ մենք կյանքի կոչեցինք այս հրաշալի գաղափարը։ Մեր դաղստանցի գործընկերների հետ աշխատանքը չափազանց արդյունավետ էր, և հայ դասականի հեքիաթը վառ թատերական մարմնավորում գտավ նրանց թատրոնում։ Ես ուրախ եմ, որ պատանիհանդիսատեսը հասկանում է այս ուսանելի առակի խորը իմաստը, որը սովորեցնում է խուսափել հակամարտությունից, որպեսզի չնչին միջադեպը չհանգեցնի վեճի, իսկ երբեմն էլկոտորածի։ Եվ այսօր մենք կարողացանք այս ներկայացումը ներկայացնել երևանյան հանդիսատեսին, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Մոսկվայի կառավարությանը այս հնարավորության համար», – ասաց նա։

Մեր հարցին, թե հե՞շտ էր դաղստանցի արտիստներինհամակվել հայկական մթնոլորտով, դերասանուհի Թամարի Մագոմեդովան պատասխանեց. «Անկեղծ ասած՝ դժվար չէր, քանի որ մեր արվեստը, և մասնավորապես երգերն ու պարերը, նման են հայկականին։ Ինչ վերաբերում է երիտասարդ հանդիսատեսի կողմից հայկական ներկայացման ընկալմանը, պետք է ասեմ, որ նրանք շատ հետաքրքրված էին, քանի որ ներկայացումը աշխույժ ուգունեղ է։ Եվ ամենակարևորը՝ թեման խորը ուսուցողական է»։

«Մենք այս հեքիաթը անցել ենք դպրոցում, և այսօր հետաքրքիր էր այն դիտել ռուսերենով։ Ինձ հատկապես դուր եկան գույնագեղտիկնիկները, որոնք կարծես դրանք իրական լինեին։ Մենք նաև հայկական պարեր պարեցինք նրանցհետ», – իր տպավորություներով կիսվեց մեզ հետ փոքրիկ հանդիսատես Կարեն Թադևոսյանը։

Միջոցառումը կազմակերպվել էր Ռուսաց լեզվի և մշակույթի օրերի շրջանակներում՝ Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչության, Մոսկվայի հայրենակիցների տան և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից։

Ինչպես մեզ հետ հզրույցում նշեց կենտրոնի տնօրեն Հայկ Մելիքյանը, «ԴոմՄոսկվին» շարունակում է մեծ ուշադրություն դարձնել ռուս և հայ ժողովուրդների միջև մշակութային երկխոսության զարգացմանը։ «Այս համատեքստում կարևոր է արվեստագետների միջև համագործակցությունը, որը տվյալ դեպքում նպատակ ուներ ներկայացնել հայ մշակույթի գլուխգործոցը ռուսականլսարանին։ Ուրախ եմ, որ նման երեկոները բարի ավանդույթ են դառնում և այսօրվա լեփ-լեցուն դահլիճը խրախուսում է մեզ շարունակելայն», – ասաց նա։