Foto

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ղարաբաղի կարգավիճակը քննարկելը մերժելու Բաքվի դիրքորոշումը

Մոսկվան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակը քննարկելու Բաքվի մերժումը հակամարտության նոր ալիք չի հրահրի այդ տարածաշրջանում, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Հարցին, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման ինչ-որ օրինակելի ժամկետներ կան, դիվանագետը բացասական պատասխան տվեց: «Ոչ, ժամկետներ չկան», – ասել է Ռուդենկոն՝ հավելելով, որ կարգավիճակի հարցը շատ նուրբ հարց է: