Foto

Օրլանդո Բլումն այցելել է Դոնբաս՝ որպես Յունիսեֆի դեսպան

Բրիտանացի դերասան Օրլանդո Բլումը  ժամանել է Ուկրաինա՝ որպես «UNICEF» (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի) բարի կամքի դեսպան: Դերասանը այցելել է Դոնեցկի շրջանի Սլավյանսկի դպրոցներից մեկը:  Այս մասին հայտնում է «Газета.ru»-ն:

Դերասանի երկրպագուները մարդասիրական կազմակերպության  խորհրդանիշը պատկերող շապիկով Բլումի նկարներն ու տեսանյութերը  տեղադրում են սոցիալական ցանցերում:

Նախնական տվյալներով՝ դերասանն Ուկրաինայում կմնա ևս մեկ շաբաթ:

Vesti.am