ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ես քննադատել ու քննադատելու եմ որոշ «արվեստագետների» պահվածքը Փաշինյանի արվեստաբանական «հանճարեղ» դասընթացի ժամանակ։
Նրանց վարքագիծն իմ սրտով չէր։
Դա արվեստագետի պահվածք չէր։
Բայց մարդկանց թիրախավորելն անընդունելի եմ համարում եւ նույնիսկ դատապարտելի։
Ինձ ու ընտանիքիս անդամներին 2018-ին թիրախավորել են ։
Դա զզվելի վարքագիծ է։
Մի հավասարվեք նրանց։
Կներեք ,մի «զոմբիացեք»։
Մի զանգահարեք երեկվա ներկայացման մեջ խաղացած որեւէ արվեստագետի ,մի թիրախավորեք։
Աստված իրենց հետ։
Ասել ու ասել եմ,Փաշինյանն իրենց շատ էլ է»,- գրում է նա։
Հիշեցնենք, որ հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը ֆեյսբուքում շնորհակալություն է հայտնել ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին այն բանի համար, որ վերջինս իրեն աջակցող գրառում է արել իր պաշտոնական էջում։
Նկատենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր մի տեսանյութ, որում թատերական ներկայացումից հետո Մկրտիչ Արզումանյանն աջակցության խոսքեր էր ասում իր վարած քաղաքականությանը, ըստ որի Արցախն Ադրբեջան է, իսկ Արևմտյան Հայաստանի մասին մտածել պետք չէ։
Դերասանի այս արտահայտությունները բավական քննադատության էին արժանացել համացանցում այն բանի համար նաև, որ վերջինս լռել է վերջին տարիներին տեղի ունեցած ողբերգությունների ժամանակ, սակայն 2018 թ-ի հեղափոխության օրերին որոշել էր հետ վերադարձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացված պետական պարգևը։