Foto

Նեթանյահուն երազում է, որ արաբական տարածաշրջանը դառնա Իսրայելի ազդեցության գոտի․ Կատարի էմիր

Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանին հայտարարել է, որ Իսրայելը հետաքրքրված չէ իր պատանդների կյանքը փրկելով, նրա նպատակն է Գազայի հատվածը անմարդաբնակ դարձնել։

«Եթե Իսրայելը ցանկանում է վերացնել «Համասի» քաղաքական ղեկավարությանը, ինչո՞ւ է բանակցություններ վարում նրա հետ»,- նշել է նա։

Էմիրն ասել է, որ Կատարը միջնորդ երկիր է, որը «եռանդուն ջանքեր է գործադրում պաղեստինյան ժողովրդի դեմ պատերազմը դադարեցնելու և իսրայելցի պատանդներին ազատելու համար»։

«Նեթանյահուն երազում է, որ արաբական տարածաշրջանը դառնա Իսրայելի ազդեցության գոտի, և սա վտանգավոր պատրանք է։ Մենք վճռական ենք անել ամեն ինչ, որպեսզի պահպանենք մեր ինքնիշխանությունը և դիմադրենք Իսրայելի ագրեսիային», - նշել է Շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանին։