Foto

Կոտայքի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարի թափքից բլոկները թափվել են «BMW X5»-ի վրա

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Եղվարդի խճուղում 36-ամյա Արման Գ․-ի վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարի թափքից բլոկները թափվել են 32-ամյա Պավլիկ Հ․-ի կողմից կայանված «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Թափվելու հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։