Բաքվում այսօր կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հերթական շինծու դատավարությունը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հնչեցվել են «վկաների ցուցմունքներ»՝ Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում 1988-1991 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
Արցախի նախկին ղեկավարության և մյուս գերիների գործով հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին:
Հիշեցնենք՝ հայ ռազմագերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով: