Մկրտիչ Արզումանյան․ հզորագույն արտիստ, համեստագույն մարդ։ Հարգանքներիս հավաստիքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ներկար էր «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը, որից հետո դերասանների հետ զրույցում ասաց, որ իրեն ամենաշատը զարմացնում է այն, որ մարդիկ գալիս են Բյուրականում նստում են և լացում են Արևմտյան Հայաստանը։ Ու չեն նկատում, որ Բյուրականը ինքը Հայաստան է։ Փաշինյանը հարցրեց դերասաններին, թե ներկայացումից ինչ փոխանցեցին հանդիսատեսին․ «Ամենամեծ ուղերձը ներկայացման դա էր, պարոն վարչապետ։ Այսինքն նրանք այդ մետրի համար վիճում են, բայց գլոբալ հարցեր կան, որոնք անտեսում ենք, մնում են առանց ոչ մի բանի»,-ասել է դերասան Մկրտիչ Արզումանյանը։
«Մենք այս ունենք, բայց աչքներս տնկել ենք այն Հայաստանը, այն Հայաստանը, որը չկա։ Եվ նաև ուղերձը՝ այդ մի Հայաստան ստեղծելու գաղափարի մեջ է»,-ավելացրել է դերասան Տիգրան Գյուլումյանը։