Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվածների իրական թիվը հնարավոր է, որ 10 անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի թիվը 65 հազար է, սակայն հավանական է, որ զոհվածների թիվը 680 հազար է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։
«Գազայում զոհվածների թիվը 65 հազար է, որոնցից ավելի քան 75 տոկոսը կանայք և երեխաներ են: Իրականում մենք պետք է մտածենք 680 հազար թվի մասին, քանի որ սա այն թիվն է, որը որոշ գիտնականներ և հետազոտողներ համարում են Գազայում իրական զոհերի թիվը», – ասել է նա Ժնևում կայացած մամուլի ասուլիսում:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։