Քիմ Քարդաշյանը բողոքի արձագանքել է «Wall Street Journal»-ում հրապարակված Ցեղասպանությունը ժխտող հոդվածի կապակցությամբ: Իր կայքում գրելով, որ իր ընտանիքի անվան շուրջ բազմիցս են կեղծ լուրեր տարածվել և իրենք սովորել են ուշադրություն չդարձնել դրանց՝ նա հավելել է.
«Փողը խոսում է, և այս պահին խոսում է աղբի մասին։ Ստերը հաճախ են գլխագրերով հրապարակվում` հայտնվելով ամսագրերի շապիկներին, որպեսզի դրանք վաճառվեն: Բայց, երբ «Wall Street Journal»-ում մի ամբողջ էջ կեղծ գովազդ է հրապարակվում Հայոց ցեղասպանության ժխտման մասին, ես չեմ կարող անտարբեր մնալ: Այդ գովազդը վճարվում է թուրքական հարթակի կողմից, ովքեր հերքում են պատմաբանների ներկայացրած փաստերը, թե որքան մարդ է կոտորվել Ցեղասպանության ժամանակ: «Wall Street Journal»-ի համար նման հոդված հրապարակելը անմտություն է, հիասթափեցնող և վտանգավոր արարք: Մենք պետք է հարգենք ճշմարտությունը մեր պատմության մեջ՝ հանուն ապագայի պաշտպանության։ Եթե դուք Ցեղասպանության համար պատասխանատու երկրի փաստաբանն եք, չեք կարող այլ տեսակետ ներկայացնել, դուք կեղծիք եք տարածում։ Դա անմիտ և վտանգավոր է։ Եթե դա լիներ գովազդ Հոլոքոսթի կամ 9/11-ի դավադրության մասին, կտպեի՞ք։ Մենք ենք հիշում, պետք է հիշենք և բարձրաձայնենք։ Երբ մենք վախենում և լռում ենք, մեր երեխաներին սովորեցնում ենք, որ ճշմարտությունը կարևոր չէ։ Մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ փոխանցում ենք մեր երեխաներին»:
Vesti.am