Foto

Ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ վերջին 1,5 տարում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն:

«Այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետեւ, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությանը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանը պետք է հակադրի կամ նրանց այդ վարվելակերպը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ»,- հայտարարել է վարչապետը պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումներին նվիրված քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ «լրջագույն քայլեր» են արվել Զինված ուժերի ծառայողների ծառայության  պայմանները բարելավելու, սոցիալական երաշխիքները մեծացնելու եւ ավելի գործուն դարձնելու ուղղությամբ: