ԱԺ-ում քննարկվում է ՀՀ պետբյուջեի մասին օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողն է Էկոնոմիկային նախարար Տիգրան Խաչատրանը։ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը վերջինիս հարց ուղղեց նշելով , որ 2019 թվականին հունվար-հունիս ամիսներին տնտեսության իրական հատվածում ներհոսքը և արտահոսքը՝ 150 մլրդ դրամ և 144 մլրդ դրամ, այսինքն տարբերությունը 7․8 մլրդ դրամ է կամ մոտ 15 մլն դոլար։ Ի՞նչ է սա նշանակում արդյոք կապիտալը Հայաստանից գնում է։
Հարցին ի պատասխան Տիգրան Խաչատրանն ասաց․ «Դուք վեց ամսվա թվեր եք համեմատում և փորձում եք այդ կարճաժամկետ հատվածի համար թվերով եզրակացությունների գալ, ինչին ես կտրուկ համաձայն չեմ։ Ես այդ մասին պարզաբանում եմ ներկայացրել։ Ես ասել եմ, որ պետք չի եկող ներդրումները համեմատել գնացողների հետ։ Դրանք հոսքեր են, այլ ոչ թե ներդրումներ, վիճակագրությունն է կոչվում ներհոսք և արտահոսք, բայց դուք իրենց անվանեցիք ներդրումներ։ Կարճաժամկետում եզրակացություններ պետք չէ անել, եկեք սպասենք տարին կավարտվի և հնարավոր է կարճ ժամկետում, որոշակի համընկնումներ լինեն։ Երբ որևէ օտարերկրյա կազմակերպություն Հայաստանում իրականացնում է ներդրումներ, ակնկալում է, որ իր ներդրումները մի օր իր շահույթների հետ միասին հետ ստանա, այլապես այդ ներդրումներն ինչո՞ւ պետք է կատարի։ Ցանկացած բիզնեսի տրամաբանությունն է այդպիսին և, երբ, որ գալիս է, իր շահույթների հետ միասին հետ է գնում , մենք պետք է դրան էլ նորմալ նայենք։ Այլ բան է , որ դուք ճիշտ եք նկատում տնտեսության աճող պահանջները պետք է մշտապես տանեն նրան, որ ներհոսքն էապես ակտիվ լինի , քան անցյալում եկած ներդրումները, որոնք քիչ քանակով եկել էին և պետք է իրենց շահույթնեի հետ միասին հետ գնային»։
Vesti.am