ՆԳՆ պարեկային ծառայության Շիրակի մարզային ստորաբաժանման AntiCor-ի աղբյուրները հայտնում են, որ ՔՊ անդամ, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանը վայելում է իշխանության կողմից տրված անպատժելիության պտուղները։
«Ստացված տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 29-ին Սարոյանը իր սանիկի՝ քրեական ոստիկանության աշխատակից Արտյոմ Հովհաննիսյանի հետ ծեծի են ենթարկել պարեկային ծառայողի։ Դեպքից հետո մարզպետ Դավիթ Առուշանյանը անձամբ է միջամտել՝ ապահովելով, որ իր խորհրդականը խուսափի քրեական պատասխանատվությունից։ Արդյունքում «պատժվել» է միայն Արտյոմ Հովհաննիսյանը՝ այն էլ ընդամենը աշխատանքից ազատվելով։
Գոռ Սարոյանն ու իր սանիկը դեպքի օրը տեղաշարժվել են խորհրդականին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, որը ներկայում պահվում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում։
Այս միջադեպը կարող է վկայել իշխանական համակարգում ձևավորված անպատժելիության մեխանիզմի նոր փաստերի մասին, երբ կուսակցական պատկանելությունը և անձնական կապերը վեր են օրենքից։
AntiCor-ը սկսում է լրացուցիչ փաստահավաք աշխատանք պարզելու
- դեպքի ամբողջական մանրամասները,
- և ինչ պատճառներով չի նախաձեռնվել քրեական վարույթը։
Լուսանկարում ձախից՝ Արտյոմ Հովհաննիսյանն է, աջից՝ խորհրդական Գոռ Սարոյանը»։
 
                 
                                








