Foto

Գրիգոր Հովհաննիսյան․ Դիվանագիտական արարողակարգի և նորմերի շրջանակներում դեսպանը որևէ սխալ արարք չի գործել

Հայաստանի արտաքին գործերի նախարարության համար մտահոգիչ չէ, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ դիվանագիտական արարողակարգը չի խախտվել: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը:

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց փոխնախարարին, թե ԱԳՆ համար մտահոգիչ չէ, երբ Մարտի 1-ի ոճրագործության մեջ մեղադրվող անձը երկու ժամ հանդիպում է ունեցել մեր բարեկամ ու դաշնակից երկրի դեսպանի հետ: Ինչո՞ւ մինչև հիմա դեսպանը չի կանչվել Արտաքին գործերի նախարարություն, ի պատասխան Հովհաննիսյանը նշեց, որ դիվանագիտական արարողակարգի և նորմերի շրջանակներում դեսպանը որևէ սխալ արարք չի գործել: