Մադրիդում գտնվող Իսպանիայի ամենաբարձր երկնաքերերից մեկում հրդեհի և ուժեղ ծխի պատճառով մարդկանց տարհանում են շենքից։ Այս մասին հայտնում է El País թերթը։
Ըստ հրապարակման՝ դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության ստորաբաժանումները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Երկու աշխատակցի ցուցաբերվել է օգնություն՝ նրանք ստացել են ծխից թեթև թունավորում։
Միջադեպը, հնարավոր է, տեղի է ունեցել շենքի ներսում պայթյունից հետո, սակայն պատճառները դեռևս հայտնի չեն։ Հրդեհը արդեն վերցված է վերահսկողության տակ։
Շենքը ունի 45 հարկ, իսկ բարձրությունը կազմում է մոտ 248 մետր։
Տեսանյութը՝ հղմամբ։









