Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն խփել է իր առաջին գոլը 2026 թվականի աշխարհի առաջնությունում։
41-ամյա «Ալ-Նասր» ակումբի հարձակվողը խմբային փուլի Ուզբեկստանի դեմ խաղում բացել է հաշիվը։
Ռոնալդուն աչքի է ընկել հանդիպման 6-րդ րոպեին՝ տուգանային հրապարակում եզրափակելով Ժոաո Կանսելուի փոխանցումը։









