Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոսել է տարածաշրջանում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման մասին։
«Իրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին, այդ թվում՝ Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային՝ փոխըմբռնումը ամրապնդելու և նոր տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության հիմքերը դնելու նպատակով։
Իսլամական ումմայի միասնությունն ու համերաշխությունը չափազանց կարևոր են ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար», — նշել է Իրանի նախագահը։
Տեսանյութը՝ հղմամբ։









