Foto

ԿԲ-ն կառավարության հետ քննարկում է մարզերում երեխա ունեցողների համար հիփոթեքային վարկերի սուբսիդավորումն ավելացնելու հարցը

ՀՀ կենտրոնական բանկը կառավարության հետ քննարկում է հիփոթեքային վարկի մարման տոկոսադրույքների սուբսիդավորումը մարզերում երեխաներ ունեցողների համար ավելացնելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե արդյոք դիտարկում են նոր հիփոթեքային ծրագրեր:

«Դիտարկվում են մի քանի հիփոթեքային նոր ծրագրեր, ու մի քանի փոփոխություն այս պահին  շրջանառության մեջ է կառավարությունում: Վերջերս քննարկում եղավ, որ մարզում երեխաներ ունեցողների սուբսիդավորումը ավելացնենք: Հարցը քննարկման ներքո է, դա վերաբերելու է թե ազգային հիփոթեքային ընկերության միջոցով տրամադրվող վարկերին, թե «Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին» և այլ ծրագրերին»,-ասաց Ջավադյանը: