Եվրամիությունն ու Ուկրաինան Լյուքսեմբուրգում անցկացված միջկառավարական համաժողովի շրջանակում պաշտոնապես սկսել են ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները։ Այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
«Այսօր մենք պատմական քայլ ենք կատարում դեպի Ուկրաինայի ապագան Եվրամիությունում»,- գրել է նա։
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ անդամ երկրները համաձայնության են եկել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության բանակցությունների առաջին փուլի բացման հարցում։ Նրա խոսքով՝ միջկառավարական համաժողովում բացված «Հիմունքներ» անվանումով բանակցային փաթեթը վերաբերում է ԵՄ-ի հիմնական սկզբունքներին և արժեքներին, այդ թվում՝ օրենքի գերակայությանը և ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը։
Միաժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և Ուկրաինան նախնական համաձայնության են հասել 690 միլիոն դոլարի չափով նոր վարկային տրանշի տրամադրման շուրջ։









