Հարկ վճարողների կողմից 2026 թվականի հուլիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939։
Այդ մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն՝ նշելով, որ այդ ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 293-ով կամ 4.3 %-ով:









