Foto

Ռեալը հրաժարվում է անգլիական ակումբի խաղացողի համար վճարել 93 միլիոն եվրո

Անգլիական «Վեսթ Հեմի» 21-ամյա կիսապաշտպան Մատեուշ Ֆերնանդեշը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ է հետաքրքրված պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով։ Սակայն մադրիդցիների ղեկավարությունը չի ցանկանում վճարել լոնդոնյան ակումբի պահանջած 93 միլիոն եվրոն։

Նշվում է, որ գործարքը գնահատվում է որպես բարդ, բայց ոչ անհնար։ Շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե արդյոք Մոուրինյուն կշարունակի պնդել Ֆերնանդեշի տրանսֆերի ձեռքբերումը։

Ավարտված 2025/26 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդհանուր առմամբ 42 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Armsport