Foto

G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը

Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովում չեն քննարկվի Եվրամիության ներքին հարցերը։

«Մենք չենք քննարկի Եվրամիության ներքին հարցերը G7-ի շրջանակներում», -ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Անտոնիու Կոշտան ասել է՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք գագաթնաժողովում կբարձրացվի Կիևի ԵՄ-ին մասնակի անդամակցության հարցը։

Նա նշել է, որ ԵՄ ընդլայնման հարցը կքննարկվի համայնքի առաջիկա գագաթնաժողովում, սակայն, Ուկրաինայից բացի, ԵՄ օրակարգում է նաև Բալկանյան երկրների և Մոլդովայի հնարավոր անդամակցությունը։