Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է երկու երկրների միջև համագործակցությանը և երկկողմ շփումներին առնչվող հարցեր: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է minval.az-ը:
«Քննարկվել են ակտիվ զարգացող ռուս-ադրբեջանական համագործակցությանը և տարբեր մակարդակներում սպասվող շփումներին վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: