Foto

ԱԺ-ն Երեխաների պաշտպանության միջազգային օրը հրավիրում է տոնական միջոցառումների

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովը կազմակերպում է միջոցառում, որը տեղի կունենա խորհրդարանի այգում եւ Բաղրամյան պողոտայում: Միջոցառմանը կմասնակցեն թատերական խմբեր, Հայորդաց տներ, երաժշտական խմբեր, կրթամշակութային համալիրներ, ծաղրածուներ: Միջոցառմանը հրավիրված են նաեւ երեխաներ մարզերից, սահմանամերձ գյուղերից:

Հունիսի 1-ին ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը, նշված է ԱԺ մամուլի ծառայության տարածած հայտարարույթունում: