ՌԴ Ռոստովի մարզի մայրուղիներից մեկում երեկ երեկոյան Հայաստանից ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ լուրջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել երկու հոգի:
Ինչպես հայտնում է donday-novocherkassk.ru կայքը, ըստ նախնական տեղեկության՝ Mercedes միկրոավտոբուսը, որում 14 ուղևոր է եղել, շարժվել է Մոսկվայի ուղղությամբ: Վերջիններս հրաժարվել են հոսպիտալացումից, իսկ Chevrolet մեքենայի ուղևորներին շտապ հոսպիտալացվել են։
Նշվում է, որ ընթացքի ժամանակ ճանապարհային երթևեկության կանոններն անսպասելիորեն խախտել է Chevrolet մեքենան: Դրա հետևանքով միկրոավտոբուսը հընթացս բախվել է մեքենայի ձախ կողմին։









