Foto

Քանի դեռ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները պետք է շարունակվեն: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ հարկավոր է պատրաստ լինել ցանկացած զարգացման:
«Բանակցությունները պետք է շարունակվեն, բայց մենք նաև պետք է հասկանանք, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն, ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը: