Foto

Կրեմլ. Փաշինյանը Պուտինի հետ զրույցում երախտագիտություն է հայտնել ԼՂՀ գործընթացում ծանրակշիռ միջնորդի դերի համար

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Փոխանցում է Aysor.am-ը։
«Ն.Փաշինյանը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին` բանակցային գործընթացում ծանրակշիռ միջնորդականդերի համար»:
«Վ.Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս աջակցել կարգավորման հիմնարար ասպեկտների լուծումների որոնման հարցում, այդ թվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով», - նշել են Կրեմլից:
Բացի այդ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մի շարք արդիական հարցեր, նաև փոխգործակցության վերաբերյալ՝ եվրասիական տարածքում ինտեգրացիոն միություններ շրջանակներում: