Foto

Վիտալի Բալասանյան. Ղարաբաղի հարցն ամբողջ հայության ջանքերով կլուծվի

Ղարաբաղի հարցն ամբողջ հայության ջանքերով կլուծվի: Հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ ի պատասխան խնդրանքին մեկնաբանել Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը:

Նրա խոսքով՝ գործնականում ոչ ոք իրավունք չունի ղարաբաղյան հարցի վերաբերյալ բանակցություններ վարել:

«Կարելի է միջնորդ լինել, երաշխավոր, սակայն հայկական կողմի համար հետաքրքրություն չներկայացնող հարցերով բանակցություններ վարել, ոչ ոքի թույլ չեն տա», - ընդգծեց Բալասանյանը:

Հարցին՝ արդյոք Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հնարավորություն կա, նա դրական պատասխանեց, քանի որ «ժամանակները փոխվել են»: