Ջիբրալթարի միջազգային մրցաշարում Լևոն Արոնյանը հաղթանակով ավարտեց իր առաջին մենամարտը:
Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով լեհ Իրեն Սուկանդարի հետ: Պարտիայի 31-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել:
Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի հունվարի 22-31-ը:









