Foto

Նադալը կիսաեզրափակիչ մտավ

Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:

Տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում իսպանացի Ռաֆայել Նադալը  հաղթեց ԱՄՆ ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆոյին  6:3, 6:4, 6:2 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին։