Foto

2024 թ. օլիմպիական խաղերի բացման արարղությունը հնարավոր է մարզադաշտում չլինի

Փարիզում 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի բացումը հնարավոր է անցկացվի ֆրանսիական մայրաքաղաքի Ելիսեյան դաշտերում, հայտնում է gazeta.ru-ն։

Ներկայումս մտադիր են բացման արարողությունն անցկացնել «Սեն-Դենի» մարզադաշտում, բայց Փարիզի քաղաքապետը քննարկում է այլընտրանքային տարբերակ։ Տեղափոխման գաղափարին աջակցում է նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը։

Փարիզը հաղթել է Լոս Անջելեսին ամառային 33-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրություններում։ Խաղերն անցկացվելու են 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։