Foto

«Louis Vuitton»-ի ձմեռային հավաքածուն նվիրված կլինի Մայքլ Ջեքսոնին

«Louis Vuitton»-ի տղամարդկանց 2019/20 աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը տեղի կունենա Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում:

Բրենդի հաջորդ հավաքածուն նվիրված կլինի փոփ- երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնին, ամերիկյան «Interview» ամսագրին տված հարցազրույցում ասել է նորաձևության տան գլխավոր դիզայներ Վիրջիլ Աբլոն:

Հայտնի է, որ նրա անձնական՝ «Off-White» բրենդի հավաքածուներից մեկը նվիրված է եղել արքայադուստր Դիանայի ոճին:

«Երբ լսում եմ Մայքլ Ջեքսոնի երաժշտությանը, լրիվ այլ շապիկներ ու կոշիկներ եմ ստացվում, տաբատը լրիվ այլ կերպ է նստում: Երաժշտությունը բանալի է»,- ասել է Աբլոն:

Vesti.am