Foto

Հինգերորդ հարկից ընկնող երեխային տղամարդիկ օդում բռնել են․ աղջիկը ստացել է մի քանի քերծվածք․ տեսանյութ

Մախաչկալայի փողոցներից մեկում անցորդները բռնել են 5-րդ հարկից ընկնող աղջկան։ Ինչպես հաղորդում է «Mash» տելեգրամ-ալիքը՝ ընկնելու պահին աղջկա հայրն աշխատավայրում է եղել, մայրը` խանութում։

Փոքրիկին փրկած տղամարդկանցից մեկի անունը Թագիր Մագոմեդով է (երթուղայինի վարորդ), մյուսինը` Այդեմիր (տրանսպորտային ընկերության կարգավար)։ Ընդմիջումից վերադառնալու պահին նրանք տեսել են, որ աղջիկը կախված է հինգերորդ հարկից, կանգնել են պատուհանի տակ ու բռնել նրան։ Փոքրիկը մի քանի քերծվածք է ստացել, տղամարդկանցից մեկը վնասել է թևի ջլերը։ Նրանք աղջկան փոխանցել են մոտ վազած կնոջը և հեռացել։ https://www.youtube.com/watch?time_continue=65&v=M0KoXbQ9aXA