Foto

Թոշակառու-միանձնուհիները կես մլն դոլար են տանուլ տվել Լաս Վեգասում

«Քրիստոսի հարսները» տարվել են մոլախաղով ու դպրոցի գանձարանից կես մլն դոլար վատնել Լաս Վեգասի խաղատներում։

Հարավային Կալիֆոռնիայի սուրբ Ջեյմսի կաթոլիկ դպրոցի նախկին տնօրենն ու ուսուցիչն ավելի քան 10 տարի յուրացնում էին դպրոցի փողերը` վատնելով դրանք Լաս Վեգասի խաղատներում։ Այդ մասին հայտնում է «Dailybreeze»–ը։ Տորենս քաղաքում երկու միանձնուհիները ծախսում են սուրբ Ջեյմսի կաթոլիկ դպրոցի գումարները։ Կանայք մտերիմ ընկերուհիներ են և երկուսն էլ թոշակի են անցել անցած տարի։

Դպրոցի շահերը ներկայացնող փաստաբանի խոսքով` նախկին տնօրեն, քույր Մերի Մարգարեթ Քրոյփերն ու նախկին ուսուցչուհի, քույր Լանա Չանգը 10 տարի շարունակ ուսումնական հաստատության հաշվից գումար են հափշտակել։

Նշվում է, որ խախտումները կարողացել են հայտնաբերել Սուրբ Հովսեփ դե Կարոնդելե քույրերի շքանշանի կազմակերպած ստուգումների շրջանակում։

Այս նորությունը շոկային էր դպրոցականների ծնողների համար, քանի որ նրանց բազմիցս ասում էին, որ դպրոցը ֆինանսական սուղ միջոցներով «հազիվ է գոյատևում» ։

Միանձնուհիները կատարածի համար զղջացել են։ Դպրոցը խոստանում է հատուցել հասցված վնասը և մտադիր չէ քրեական գործ հարուցել կանանց նկատմամբ, նշում է պարբերականը։