Foto

Հայկ Սարգսյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ ընտրվեց տնտեսագետ, Տնտեսագիտական համալսարանի դասախոս Հայկ Սարգսյանը։ Որոշումն ընդունվեց Ավագանու արտահերթ նիստի ժամանակ:

Նորանշանակ փոխքաղաքապետը ծրագրում է նոր լուծումներ բերել քաղաքային կառավարման համակարգ՝ ֆինանսական և ծրագրային մոդելավորման, քաղաքի ենթակառուցվածքների բարելավման և երևանցիների կենցաղային ու կենսական պահանջմունքների բավարարումն ավելի նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու գործում։

«Տրամադրված եմ վճռական, աշխատանքի ծավալի գիտակցումով»,- ասաց Հայկ Սարգսյանը։

https://www.youtube.com/watch?v=JEiUk8qabBw

Vesti.am